Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Գողություններ Արմավիրի խորքային հորերից ու կարկտակայաններից․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գողություններ Արմավիրի խորքային հորերից ու կարկտակայաններից․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին գրություն էր ստացվել, որ մի խորքային հորից մի քանի տասնյակ մետր մալուխ են գողացել։ Գրության հիման վրա նյութեր նախապատրաստվեցին, ապա քրեական գործ հարուցվեց։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել են երկու երիտասարդ, մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Նորավան գյուղի բնակիչ։ Նրանք հայտնաբերվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմնին։ Միջոցառումները շարունակվեցին և շուտով հայտնի դարձավ, որ նրանք գողություններ են արել նաև այլ խորքային հորերից, ինչպես և Արշալույս ու Ջրառատ գյուղերի կարկտակայաններից։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։

Հարուցված քրեական գործի շրջանակներում երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է, շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանել