Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Տավուշի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տավուշի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր` Բերդ քաղաքի Շիրազի փողոց: 63-ամյա տանտերը իրավապահներին հայտնել էր, որ առանձնատանը չեն բնակվում, սակայն երկու օր առաջ եղել էր տանը, և ամեն ինչ տեղում էր: Ոստիկանները զննել էին դեպքի վայրը և ամփոփել ունեցած տեղեկությունները. վերջին երկու օրվա ընթացքում կոտրել էին պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Բերդ քաղաքի Քարաշենի փողոցի բնակիչ, 16-ը չբոլորած մի պատանի: Նա հրավիրվել է Բերդի քննչական բաժին և խոստովանել արարքը: Պատանուն մեղադրանք է առաջադրվել։ `   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանել