Զանգեզուր TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում։ Այսօր պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ հակառակորդը, Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը, առաջ է եկել։ Խոզնավարը ընդամենը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից։
Խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով՝ լուրն իմանալուն պես մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։




