2021 թվականի մայիսի 20-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ Սոցիալականներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով:
Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Գաղափարների ընտրության ժողովի ընթացքում ծրագրի նախաձեռնող խմբին ամփոփ ներկայացվեց Ալավերդի համայնքի բնակչության շրջանում նախապես կատարված հարցումների արդյունքները, որից հետո նախաձեռնող խմբի անդամները մանրամասն ներկայացրեցին իրենց գաղափարները և ուղղեցին հարցեր նախաձեռնող խմբի ղեկավարին ու ՍՆՏԶ ներկայացուցչին:
Քննարկվեց նաև աշխատանքի հետագա կազմակերպանը վերաբերող հարցեր, ինչպիսին է՝ համայնքի բնակավայրերում կատարվելիք իրազեկումների ժամանակացույցը:




