Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված մահվան ելքով վթարի դեպքով գարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված մահվան ելքով վթարի դեպքով գարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

0

Այս գիշեր, ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում գրանցված վթարի դեպքով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել