Գլխավոր ԵՐԵւԱՆ Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Porsche-ը, Kia Sorento-ն, Opel-ը. Porsche-ն էլ բախվել...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Porsche-ը, Kia Sorento-ն, Opel-ը. Porsche-ն էլ բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ՝ Mazda-ին. (ՖՈՏՈ)

0

Այսօր` մայիսի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արտաշիսյան 51/17 հասցեի շենքի դիմաց բախվել են Porsche, Kia Sorento, Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ  բախման հետևանքով Porsche-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Մեկնաբանել