Գլխավոր Հասարակություն Վթարի հետեւանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

Վթարի հետեւանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

0

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մետր գլորվել ձորը:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է , որ վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երեւանի թիվ 1 ՏՍ)։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Մեկնաբանել