Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքները՝ Գեղարքունիքում. Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն քայլեր

ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքները՝ Գեղարքունիքում. Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն քայլեր

0

Մայիսի 15-ի ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:

ՄԻՊ-ից  հայտնում են, որ փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մեկնաբանել