Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վայոց Ձորում՝ բենզալցակայանում առաջացած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած սեփականատերը տեղափոխվել է...

Վայոց Ձորում՝ բենզալցակայանում առաջացած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած սեփականատերը տեղափոխվել է հիվանդանոց

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 20-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Շողիկ Օհանյան» ԱՁ-ի բենզալցակայանի հետնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են բենզալցակայանի հետնամասում գտնվող բենզինի պահեստարանում բռնկված հրդեհը, իսկ հրդեհի հետևանքով նշված վայրից մարմնի տարբեր մասերում ստացած 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ՝ 50-ամյա Հովիկ Հովակիմյանը։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել