Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, դրանք քարտեզով ադրբեջանական են. Իմքայլական պատգամավոր

Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, դրանք քարտեզով ադրբեջանական են. Իմքայլական պատգամավոր

0

Yn.am-ը գրում է. Տավուշի մարզից գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի: Խոսքը վերաբերում է հանձնաժողով ստեղծելուն, որպեսզի հարցերն ուսումնասիրվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ և հակառակը»,-ասել է նա: Հարցին, թե որոնք են այդ ադրբեջանական հողերը, նա ասել է՝ անկլավները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Ոսկեպար և այլն:

Իմ քայլական պատգամավորի խոսքերով, այդ գյուղերը քարտեզով որպես ադրբեջանական տարածք են նշված՝ հավելելով, որ այլ քարտեզներ ինքը չունի, իսկ քարտեզը թշնամու քարտեզ չէ:

Մեկնաբանել