Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Սպանության փորձ Արարատի մարզում. 67-ամյա կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ են հասցվել. (ՖՈՏՈ)

Սպանության փորձ Արարատի մարզում. 67-ամյա կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ են հասցվել. (ՖՈՏՈ)

0

Երեկ՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության աշխատակիցները:  Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Կայքի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով,  հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վերջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել