Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 16.9 տոկոսով, շինարարության ծավալները՝ 87.7 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 47.8 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 15.4 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 6.2 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 11 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 9 տոկոս:
Էականորեն աճել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները՝ 47.5 տոկոսով. արտահանումն աճել է 64.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 39.1 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, հունվար-մարտին 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ՝ 2.6 տոկոս:




