Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքում է Նիդերլանդների դեսպանը. Լուսանկարներ

Սյունիքում է Նիդերլանդների դեսպանը. Լուսանկարներ

0
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։
Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ այցը ճանաչողական նպատակ ունի, եւ ինքը ցանկանում է նախ ծանոթանալ Սյունիքի սահմաններին ստեղծված իրավիճակին՝ այն իր երկրի ղեկավարությանը ճիշտ ներկայացնելու համար։
Կողմերը խոսեցին նաեւ մարզի տնտեսական ու մշակութային ներուժի մասին՝ այդ ոլորտներում երկուստեք հնարավոր համագործակցությունը խորացնելու եւ զարգացնելու համար։

Մեկնաբանել