Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ...

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

0

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին հայկական և վրացական կողմերում կատարվում են ասֆալտի քանդման, հողային, բետոնացման, ամրանների հյուսման աշխատանքներ, ափային հենարանների շինարարություն։

Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի նախատեսված է կառուցել երկու զուգահեռ կամուրջ, յուրաքանչյուրը՝ երկու երթևեկելի գոտով և մայթով: Կամուրջներն ունենալու են 5 թռիչք, յուրաքանչյուրը՝ 32մ երկարությամբ։ Կոնստրուկտիվ տեսակետից կամուրջն իրականացվելու է նախալարված երկաթբետոնյա հեծաններով։ Կառույցի միջանկյալ հենարանների հիմքերը, ըստ նախագծի, նախատեսված է իրականացնել ցցային հորատման և բետոնացման եղանակով։
Նշենք նաև, որ կամուրջը համալրված է լինելու արտաքին լուսավորության և ջրահեռացման համակարգերով:
Հիշեցնենք‚ որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։
Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Մեկնաբանել