Գլխավոր Հասարակություն Թշնամու կրակոցից զոհված զինծառայողը 2 երեխայի հայր էր

Թշնամու կրակոցից զոհված զինծառայողը 2 երեխայի հայր էր

0

Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթից մահացու վիրավորում ստացած Գեւորգ Խուրշուդյանը Արարատի մարզի Ավշար համայնքից էր:

Ավշարի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Ղուկասյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասներին տեղյակ չեն:

«Գեւորգ Խուրշուդյանն ամուսնացած էր, 2 երեխա ուներ: Ընտանիքի հետ էր ապրում՝ հոր, մոր, կնոջ եւ երեխաների: Մեծ երեխան մինչեւ 10 տարեկան է»,- ասաց նա: Ղուկասյանի խոսքով՝ Խուրշուդյանը 2 եղբայր ունի, մեկը Երեւանում է ապրում, մյուսն արտերկրում:

Ղուկասյանը նշեց, որ Խուրշուդյանն արդեն մի քանի տարի է՝ պայմանագրային ծառայության մեջ էր:

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մեկնաբանել