ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախումբը առաջադրանքներ է կատարում, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




