Գլխավոր ԵՐԵւԱՆ Առաջարկվում է վերանայել աշխատող երեխաների տարիքային շեմն ու աշխատանքային ժամերը

Առաջարկվում է վերանայել աշխատող երեխաների տարիքային շեմն ու աշխատանքային ժամերը

0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն՝ պարտադիր կրթության համար նախատեսված ժամերից դուրս։

Ներկայիս կարգավորումներով՝ աշխատող են համարվում նաև մինչև 14 տարեկան երեխաները, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների դրույթներին։

Մեկնաբանել