Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Անասնագողություն Արփի գյուղում․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անասնագողություն Արփի գյուղում․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

Նախորդ տարվա հունվարի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում անասնագողության դեպք էր գրանցվել։ Արփի գյուղում կոտրել էին գյուղացիներից մեկի անասնագոմի դռան կողպեքը, գողացել 2 գլուխ խոշոր եղջերավոր և դռանը կապած շունը՝ տուժողին պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս: Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները։ Փոխգործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել են Արմավիր քաղաքի 19 և 20 տարեկան երկու բնակիչ։ Մայիսի 22-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Պարզվեց, որ նրանք հունվարի 30-ին գողացել են անասունները, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխել Արմավիրի շուկա և 300.000 դրամով վաճառել են։ Իսկ հովվաշանը պահել էին Մայիսյան գյուղի իրենց ֆերմայում։ Հովվաշունը հայտնաբերվել և հանձնվել է տիրոջը: Բերման ենթարկված երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանել