Գլխավոր Ահազանգ Ադրբեջանական կողմը 6 հայ զինծառայողի է գերի վերցրել. ՊՆ-ն հաստատում է

Ադրբեջանական կողմը 6 հայ զինծառայողի է գերի վերցրել. ՊՆ-ն հաստատում է

0

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Մեկնաբանել