Գլխավոր Հասարակություն ԲԸՏՄ-ն զգուշացնում է՝ անտառներում թփերի ու ծառերի ոչնչացման դեպքում նախատեսված է տուգանք

ԲԸՏՄ-ն զգուշացնում է՝ անտառներում թփերի ու ծառերի ոչնչացման դեպքում նախատեսված է տուգանք

0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին:

Տեսչական մարմնից հայտնում են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 79-րդ հոդվածի    համաձայն՝ հրկիզման հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի (350.000 ՀՀ դրամ) չափով:

Կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի (160.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:

Մեկնաբանել