Գլխավոր ԵՐԵւԱՆ Մայիսի 29-ին 11 ժամով կսահմանափակվի Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը

Մայիսի 29-ին 11 ժամով կսահմանափակվի Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը

0

Մայիսի 29-ին` ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված, կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Մեկնաբանել