Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

0

Մայիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ:

ԲԴԽ-ից  հայտնում են, որ Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, աշխատակազմերում հաստիքների ավելացման, դատարանի նստավայրերի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Մեկնաբանել