Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կրկին հրավիրեցին լրագրողներին և հստակ հայտարարություն արեցին: Ըստ նրանց, թույլ չեն տա որևէ ուժի քարոզարշավի նպատակով մտնել Շիրակի մարզ: Խոսքը հավասարապես վերաբերվում է, և իշխանությանը, և ընդդիմությանը: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
«Ոչ ընդդիմությունից, ոչ իշխանությունից, մեկը չփորձե մտնի Շիրակի մարզ: Եթե մեկը կողից եկավ, մտավ գնաց, ձեր մուրը ձեր գլուխը: Երեխանց բերեք, արեք մենք կողքերդ կանգնինք, որըդ կարող եք, բերեք, մենք ձեր կողքը կանգնած ենք: Բայց առանց երեխա բերելու ոչ մի ընտրություն: Մեր բալեքին բերեք, ձեզնից շատ բան չենք ուզե, մեր բալեքին գուզենք: Մերոնց Բաքվից բերեք, էս վերջի տվածին էլ բերեք, էն չհաստատվածներին էլ բերեք:
Ընկել եք ձեր աթոռի հետևից, հլը բերեք, տեսնինք ինչ կեղնի, հետո նոր: Հանկարծ մեկը չփորձվի մտնի Շիրակի մարզ, երբ իմացանք, շատ վատ կեղնի»,-ասացին նրանք:
Մարզպետարանի դահլիճում հավաքված ծնողներն ու գերիների հարազատները միաբերան պնդեցին. նա, ով կփորձի, կամ կհամարձակվի անտեսել իրենց այսօրվա հայտարարությունը, պատասխան կտա այդ արարքի համար:
«Մենք ամեն ինչի ընդունակ ենք, չփորձեք մտնեք մարզի տարածք: Մեր նկատմամբ ինչ լծակ ուզում են կիրառեն, մենք ծնողներով պատրաստ ենք ամենավերջին քայլին: Մինչև մեր տղաներն ամեն մեկն իր օջախ ոտք չդնի, մեր մարզում ընտրություններ չպետք է տեղի ունենան:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր երեխաներն անմեղ տեղը հայտնվել են թուրքի ձեռքում: Մեր զինվորականների անլուրջ, անգիտակ գործունեության արդյունքում գերեվարվել են: Հիմա էլ նրանք մեր տղաներին որպես խաղաքարտ պահել են իրենց ձեռքում ոնց ուզում, ինչ ուզում են, անում են»,-հայտարարեցին ծնողները:
«Շիրակի մարզն ընկել է քարումեխի արանք: Մենք ոչ աջ թևից ենք, ոչ ձախ թևից: Միջանկյալ գոտում կանգնած սպասում ենք մեր երեխեքին: Էդ ընտրվել ցանկացողները գոնե հաշվարկ արե՞լ էն, թե 62 տղա, նրանց ընտանքիների անդամները, հարազատները, ամեն տղու հետ 400-500 հոգի մարդ է կանգնած, այսինք ամբողջ Շիրակի մարզը: Հմի էս ժողովուրդ ինչի՞ համար գնա ընտրության, եթե էսօր մեր զինվորը հայրենի հողի վրա չէ, այլ Ադրբեջանում է: Փոխանակ համախմբվեն, մեկ մարդու պես , մեկ բռունցիք պես պայքարենք, եսիմ ինչի մասին ենք մտածում: Շիրակի մարզում նաև ընտրություններ չեն լինի»,-տեղեկացրեցին նրանք:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




