Գլխավոր Սյունիք Ավելի լուրջ կոնֆլիկտային իրավիճակ էր եղել, մեր կողմից ոնց պետք է, այնպես...

Ավելի լուրջ կոնֆլիկտային իրավիճակ էր եղել, մեր կողմից ոնց պետք է, այնպես էլ պատժվել է հակառակորդը. Գորիսի քաղաքապետ

0

Սյունիքում վերջին միջադեպերից հետո մինչեւ այս պահը ստաբիլ է, որեւիցե կոնֆլիկտային խնդիր չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Անկախ նրանից՝ իշխանություններն ինչպիսի ինֆորմացիաներ են տրամադրում,  փաստացի, Սեւ լիճը թշնամու ձեռքում է։ Բացի Սեւ լճից 3,5 կիլոմետր էլ առաջ են։ Այս պահին մեր 1-ին բանակային կորպուստն իր խնդիրը պատշաճ մակարդակով կատարում է»,- նշեց քաղաքապետը։

Առուշանյանի խոսքով՝ Սյունիքում դժվար է դիրքեր պահելը. «Մոտ 3200 մետր բարձրության վրա է, եղանակային պայմանները շատ վատն են։ Այդ է պատճառը եղել, որ մարդ չի եղել ու թշնամին կարողացել  է առաջ գալ։ Ամեն պահ էլ կարող է նոր զարգացումներ լինել, նոր խնդիրներ առաջ գան»։

Անդրադառնալով Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ ադրբեջանցիների՝ առաջ գալուն, այնուհետեւ հետ շպրտվելուն՝ Առուշանյանն ասաց. «Խոզնավարում Տեղ համայնքի ժողովուրդն են լավ դաս տվել։ Վիշկա հատված կա, մենք այդտեղ ենք լավ դաս տվել, ոչ թե այն տեսանյութը, որ տարածքից մեր տղաները հետ են ուղարկում, դրանից հետո ավելի լուրջ կոնֆլիկտային իրավիճակ էր եղել, մեր կողմից ոնց պետք է, այնպես էլ պատժվել է»։

Մանրամասները` News.am-ի տեսանյութում:

Մեկնաբանել