Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Հայաստանի առաջին հանրապետության օրը՝ Վանաձորում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի առաջին հանրապետության օրը՝ Վանաձորում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

0
Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-ամյակը Վանաձորում կրկին բոլորին համախմբեց Ղարաքիլիսայի հերոսամարտի վայրում՝ Կոտրած եկեղեցու մոտ: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, պատգամավորներ, համայնքի ավագանու անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Կատարվեց հոգեհանգստի կարգ՝ հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, աղոթք հնչեցվեց առ Աստված՝ ի բարօրություն և խաղաղություն Հայաստանի Հանրապետության, թեմակալ առաջնորդը հանդես եկավ խոսքով, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին ընկածների հիշատակին:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Վանաձորի Կամերային երգչախումբը, մենակատար Արմեն Ներսիսյանը և «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը:
Լուսանկարները`Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանել