Aravot.am-ի տեղեկություններով, ԱԱԾ-ն ձերբակալել է գյումրեցի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանին (առավել հայտնի է Խալ Հրաչ մականունով), որը գլխավորում էր տեղի բժշկական սոցիալական փորձաքննական հանձնաժողովը։ Մարզի իրավապահները հաստատեցին մեր տեղեկությունը: Թ ե որն է եղել պատճառն, այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն կպարզաբանի առաջիկայում։




