Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Ադրբեջանի հետ հարեւան ես, այդ գիծը, սահմանը մի տեղ լինելո՞ւ է, թե՞...

«Ադրբեջանի հետ հարեւան ես, այդ գիծը, սահմանը մի տեղ լինելո՞ւ է, թե՞ չէ, թե՞ ուզում ենք մինչեւ Կասպից ծովը գնանք»

0

Իմքայլական Վահե Ղալումյանը խոսում է Ադրբեջանի հետ գործընկերության մասին ու հանգիստ ասում՝ «Տավուշի մարզի լրիվ հովիվներին 30 տարի է սալամ ալեյքում են ասում, մենք էլ իրենց՝ բարեւ»: «Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել: Որքան ես գիտեմ, ընտրողների մի ստվար զանգված նշում է, որ իրենք դեռ չեն կողմնորոշվել: Ես ընտրություններին ու ընդհանուր ընտրական գործընթացներին քիչ չեմ մասնակցել եւ գիտեմ՝ չկողմնորոշված մարդիկ նույն հարաբերությամբ իրենց ընտրությունը կատարելու են, այսինքն, այնպես չի, որ 40% չկողմնորոշված մարդկանց 35%-ը որոշելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրի:

Էլի Դոնթի բանաձեւի հիման վրա համամասնորեն բաժանվելու է»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը: Նրա խոսքով՝ իրենք 50%-ից բարձր ձայն են հավաքելու, բայց եթե ցածր լինի՝ կոալիցիան կա ու կա:

Հարցին՝ պատերազմի ողբալի արդյունքներից հետո մարդիկ հիասթափվել են ձեր ուժից, նաեւ Սյունիքի վերջին դեպքերը, որ ադրբեջանցիներն եկել են ու չեն գնում, կրկին մեծ անվստահություն առաջացրեց ձեր ընտրազանգվածի մոտ, այսքանից հետո ի՞նչ ակնկալիք ունեք՝ Ղալումյանը պատասխանեց. «Մենք պարզ ենք ժողովրդի հետ, ժողովրդին չենք դավաճանել, չենք խաբել:

Եվ նորից պարզ ներկայանում ենք ընտրողին, ընտրողը թող որոշի»: Երբ հիշեցրինք՝ դուք ուրիշ խոստումներով եկել էիք իշխանության, ասում էիք՝ «երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», մենք այսօր երջանիկ չենք զգում մեզ, որպես քաղաքացի, հոգատար հանրություն չկա, որովհետեւ եկաք ու սեւ-սպիտակի բաժանեցիք հանրությանը, ատելություն է՝ Ղալումյանն արձագանքեց. «Սեւ-սպիտակի բաժանումը, նոր էշով Իջեւանից եկած մարդու մասին հարց էին ինձ տալիս, այդ մարդիկ են բաժանում, ոչ թե մենք: Իսկ երջանիկ անհատը, պարզ է, որ այսօր Հայաստանում ոչ մի հայ իրեն երջանիկ չի համարում, որովհետեւ մենք պատերազմ ենք տեսել շատ դաժան: Եվ այդ պատերազմն ամբողջությամբ բարդել այսօրվա իշխանությունների վրա, ես դրա հետ համաձայն չեմ:

Հիասթափված են, պարտվեցիք…Ես Հայաստանում այսօր չպարտված մարդ չեմ տեսնում, կա՞ այդպիսի մարդ, որ ինքը չի պարտվել»: Փոխանցեցինք՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտությունը վերագրում է ձեր իշխանության քաղաքական մտքի տհասությանը, համաձայն չե՞ք՝ Վահե Ղալումյանը պատասխանեց. «Ի՞նչ պետք է աներ, ըստ ձեզ, իշխանությունը»:

 

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել