Գլխավոր ԵՐԵւԱՆ Մինսկի փողոցում բնակարան է այրվել

Մինսկի փողոցում բնակարան է այրվել

0

Մայիսի 29-ին, ժամը 06:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ ԱԻ նախարարության, հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։20-ին, մարել՝ 07։40-ին: Այրվել է բնակարանի ննջասենյակը (12 քմ)՝ գույքով։

Մեկնաբանել