Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին բաժին է ներկայացել 31-ամյա Գառնիկ Հ.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տղամարդը 2010 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ ՆԳՆ Կալուգայի մարզային քրեական հետախուզության վարչության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




