Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Որսի կանխարգելման նպատակով առգրավվել է 8 միավոր որսորդական հարթափող հրացան

Որսի կանխարգելման նպատակով առգրավվել է 8 միավոր որսորդական հարթափող հրացան

0

ՀՀ Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի ջրաճահճային տարածքներում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի որսի կանխարգելման եւ նրանց միգրացիոն ուղիների պահպանման նպատակով իրականացված շրջայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի տեսուչներն առգրավել են 8 միավոր որսորդական հարթափող հրացան։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում կկիրառվեն վարչական տուգանքներ:

Միջոցառումներն իրականացվել են ս.թ. մայիսի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի եւ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից։

Ստուգայցերը  շարունակվում են:

Մեկնաբանել