ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. թիվ 27-Ա որոշմամբ հաստատված Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 28-րդ կետի եւ ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ 31.05.2021 թ. հրապարակվում են ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը կազմում է 2.581.093 ընտրող:
Ըստ գտնվելու վայրի եւ հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է 31.05.2021 թ.՝ ընտրություններից 20 օր առաջ:




