Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Ծեծկռտուք և կրակոցներ Արմավիրի մարզում․ կան բերման ենթարկվածներ

Ծեծկռտուք և կրակոցներ Արմավիրի մարզում․ կան բերման ենթարկվածներ

0

Մայիսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21:30-ի սահմաններում Արաքս գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Վաղարշապատի ոստիկանները, տաք հետքերով պարզել են  դեպքի հանգամանքները:

Shamshyan.com -ի փոխանցմամբ  պարզվել է, որ գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Բ.-ի, նրա ընկերներ, 31-ամյա Մարտիրոս Մ.-ի, 28-ամյա Մհեր Հ.-ի, 30-ամյա Պետրոս Ս.-ի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գ.-ի ու վերջինիս ընկերներ, Երևանի բնակիչներ, 21-ամյա Գեղամ Խ.-ի, 25-ամյա Ռոբերտ Մ.-ի, 20-ամյա Գագիկ Հ.-ի, 20-ամյա Գուրգեն Գ.-ի, 20-ամյա Վահե Խ.-ի և 25-ամյա Արտյոմ Տ.-ի միջև:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել