Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Էկո-արտադրություն Ուրցաձորում (տեսանյութ)

Էկո-արտադրություն Ուրցաձորում (տեսանյութ)

0

Աղքատության կրճատում և զբաղվածության նոր հնարավորություններ. այս ամենը վերջին տարիներին Եվրոպական միության աջակցության շնորհիվ իրականություն է դարձել Հայաստանի մի շարք բնակավայրերում, որոնցից է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը: Տեղեկացնում է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Հօլանի արտադրամասի աշխատակցուհի Վարդանուշ Սահակյանն ասում է․ «Արտադրում ենք բնական թեյեր, որը հավաքում ենք մեր սարերից, ինչպես նաև՝ չրեր և մեղր։ Միրգը ստանում ենք գյուղացիներից, նրանք մշակում են օրգանական եղանակով։ Նախքան կորոնավիրուսի տարածումը շատ աշխույժ էր վիճակը՝ հյուրեր էին գալիս տարբեր երկրներից, շատ էին հավանում մեր գյուղը։ Հիմա մի քիչ վիճակը պասիվ է, բայց հույս ունենք՝ կաշխուժանա, որովհետև մեր գյուղը շատ գեղեցիկ է, օդը մաքուր է, սնունդը՝ բնական»։

Ուրցաձորի բնակիչների ստեղծած բարիքները՝ խոտաբույսեր, միրգ և մեղր, հավաքվում, մշակվում և փաթեթավորվում են «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Այն ստեղծվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Այսօր «Հօլանի»-ն հայտնի ապրանքանիշ է, որը գոհացնում է սպառողին ու նպաստում Հայաստանի համայնքների զարգացմանը:

Տեսանյութը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի

Մեկնաբանել