Ամիսներ առաջ այս փոքրիկ բակում դեռ քայլում, ժպտում ու կատակում էին Սարիբեկը, Հովհաննեսը, Դավիթը, Արմենը, Աբգարը, Արթուրը և Կարենը: Այսօր նրանք չկան, իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն այն ժպիտների ու խաղաղության, որ կրկին կա այս բակում: Թաղամասը Արեշն է, հին լեզվով ասած, Անտառը: Պատերազմի օրերին այս բակից միայն 7 հայորդի զոհվեց: Այսօր արդեն կանգնեցվել է նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողը և ցայտաղբյուրը:
Մեկ ամիս առաջ ծնողները, հարևանները, բարեկամները նախաձեռնեցին պուրակի գաղափարն ու իրականացրին այն: Ծանոթ-անծանոթ հավաքվեցին, օժանդակեցին ու կառուցեցին: Տղերքի հիշատակը պիտի վառ մնա:
Մանրամասները՝ Tert.am -ի տեսանյութում։




