Սեւան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի տարածքում տեղակայվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկա, որտեղ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից, ՌԴ օգնության ծրագրի աջակցությամբ, իրականացվեց Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված եւ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների համար բժշկական հետազոտության եւ խորհրդատվության ծրագիրը: Այս մասին հայտնում է`«Արմենպրես»-ը: Ծրագրի շահառուներն էին Սեւան քաղաքում ժամանակավորապես բնակվող արցախցիները` շուրջ 50 մեծահասակներ եւ երեխաներ, որոնց տրամադրվել են թերապեւտի, մանկաբույժի, հոգեբանի խորհրդատվություն, ուլտրաձայնային, վահանաձեւ գեղձի հորմոնների, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, Ց-ի վերաբերյալ հետազոտություններ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



