Գլխավոր Без рубрики Շղթայական ավտովթար՝ Երևանում. Խանջյան փողոցում բախվել են Honda-ն, Nissan-ն ու Opel-ը. կա...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. Խանջյան փողոցում բախվել են Honda-ն, Nissan-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈ

0

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։

SHAMSHYAN.COM -ի  փոխանցմամբ այդ օրը, ժամը 23։25-ին Խանջյան փողոցի 19 հասցեի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Ֆելիքս Ներսիսյանի վարած Opel մակնիշի, 35-ամյա Աշոտ Ասատրյանի վարած Nissan մակնիշի, Սևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Սմբատ Սմբատյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Շիրվանյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ա. Շիրվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել