Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում պահպանել քրիստոնեական և մուսուլմանական մշակութային ժառանգությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը մատնանշել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը:
«Անկախ նրանից՝ խոսքը քրիստոնեական, թե մուսուլմանական ժառանգության մասին է, այն պետք է պահպանվի»,- շեշտել է նա՝ հավելելով․ «Եվ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին պետք է բոլոր ջանքերը գործադրի կողմերի միջև ապաէսկալացմանն ու երկխոսության վերականգնմանը հասնելու համար»։




