Գլխավոր Без рубрики Հունիսմեկյան եռուզեռ Կապանում .Լուսանկարներ

Հունիսմեկյան եռուզեռ Կապանում .Լուսանկարներ

0
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կապանում տեղի ունեցան մանկական բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ։ Տոնական մթնոլորտը միավորել ու համախմբել էր հարյուրավոր մանուկների։
Միջոցառումների մեկնարկը տրվեց շատրվանների հարակից տարածքից, որտեղ ցուցադրական ելույթներով հանդես եկան Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաները։ Այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների մասնակցությամբ անցկացվեց սպորտլանդիա և մրցանակային տեղեր զբաղեցնողները արժանացան Վորլդ Վիժնի կողմից նվերների։
Մանկական տոնական ծրագրի շրջանակում երեխաները դիտեցին նաև տիկնիկային ներկայացումներ, մասնակցեցին կավճանկարչության, նկարչության, շաշկու և շախմատի մրցույթների, որոնց հաղթող մասնակիցները նույնպես արժանացան նվերների և՛ համայնքապետարանի, և՛ Վորլդ Վիժնի կողմից։ Մանուկները ուրախ երաժշտության նոտաների ներքո համտեսեցին պաղպաղակ, ստացան փուչիկներ ու պարեցին միասին։
Տոնական միջոցառումների շարքը եզրափակվեց Վահան Մանուկյան երգի ստուդիայի, Արվեստի մանկական դպրոցի պարային խմբերի, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և երաժշտական դպրոցի սաների ուրախ կատարումներով։

Մեկնաբանել