Գլխավոր ԵՐԵւԱՆ Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները. ԿԸՀ

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները. ԿԸՀ

0

2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: ԿԸՀ-ից հայտնում են, որ ցուցակները փակցված են ընտրական  տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ: Ցուցակները հրապարակված են  ՀՀ ոստիկանության www.police.am  կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին:

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

Մեկնաբանել