Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Հանրային քննարկման է դրվել առաջիկա երկու տարվա ուսումնական պլանի նախագիծը

Հանրային քննարկման է դրվել առաջիկա երկու տարվա ուսումնական պլանի նախագիծը

0

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ինչպես նաև արձակուրդների ժամկետները: Առանձին հավելվածներով տրված են ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են ընդհանրական պարզաբանումներ: Ուսպլանի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 15-ը:

Մեկնաբանել