Գլխավոր Հասարակություն Թուրքական պետական լրատվամիջոցը բացահայտել է արցախյան 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների իրական...

Թուրքական պետական լրատվամիջոցը բացահայտել է արցախյան 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների իրական թիվը

0

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականը բացահայտել է արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստները:

«TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում  գրառում է տեղադրվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին, որում նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»:

Մինչդեռ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր, որ արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող:

Հրապարակումից քիչ անց թուրքական լրատվամիջոցը փոփոխություն է կատարել տեքստում՝ 6.000 թվի մեջ ավելացնելով նաև վիրավորներին։

No description available.

Մեկնաբանել