Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնում արդեն երրորդ անգամ կփորձեն տնօրեն ընտրել: Հերթականը մրցույթը նախատեսված է հունիսի 22-ին։ Տնօրենի պաշտոնի հավակնորդները երեքն են՝ ԲԿ-ի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Ստեփան Մոսինյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը և Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Անուշ Իսպիրյանը։ Բոլոր երեք թեկնածուները մասնակցել են նաեւ նախորդ մրցույթներին: Անգամ ընտրապայքարին չի մասնակցում «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը, ով դիմել էր տնօրենի թափուր պաշտոնի առաջին մրցույթին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուները, գործող կարգի համաձայն, մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մարզպետարան պետք է ներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիր, որը, ըստ մազրպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի, հավակնորդները դեռևս չեն ներկայացրել, քանի որ այն ներկայացնելու վերջնաժամկետը մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ է:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




