Գլխավոր ԵՐԵւԱՆ Աղմկահարույց սպանության գործով, որը տեղի ունեցավ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, որոնվում է ՌԴ...

Աղմկահարույց սպանության գործով, որը տեղի ունեցավ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, որոնվում է ՌԴ 24-ամյա քաղաքացի.ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում արդեն կա ենթադրյալ կասկածյալ՝ հունիսի 2-ին Երևանում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, Գավառ քաղաք բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանին սպանելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 24-ամյա Ալեքսանդր Բ-ն։ Իսկ դարձյալ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ աղբամանում, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր պահուստատուփով, որի մեջ եղել է նաև 5 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

 

Մեկնաբանել