Գլխավոր Հասարակություն 115 հատ սառեցված սիգ տեսակի մանրաձուկ է առգրավվել

115 հատ սառեցված սիգ տեսակի մանրաձուկ է առգրավվել

0

Ս.թ. հունիսի 3-ին Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ: Ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին։

Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնից  հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է Սևանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։

Մեկնաբանել