Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Ռուս սահմանապահների բանակցություններից հետո Լաչինի միջանցքում գտնվող արտերը բնակիչները կհնձեն

Ռուս սահմանապահների բանակցություններից հետո Լաչինի միջանցքում գտնվող արտերը բնակիչները կհնձեն

0

Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հաջողվել  է բանակցել  ռուս սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, որպեսզի  բնակիչները կարողանան հնձեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում՝ մինչև Կոռնիձոր գյուղի սահմանում գտնվող իրենց արտերը։ Ներսես Շադունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը Լաչինի միջանցքի հատվածում գտնվող խոտհարքների մասին է։ Պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքները սկսելու են կիրակի օրը։ «Տարածքը վերաբերում է միայն Լաչինի միջանցքի հատվածին։ Երեւի, ռուս սահմանապահները կկանգնեն, բնակիչներն էլ կհնձեն իրենց խոտը։ Իրենք չեն գալիս էնդեղ, մենք էլ եթե չգնանք ու  չհնձենք, հրդեհի վտանգ կա։ Դրա համար հակառակորդին էլ է ձեռնտու հնձել այդ տարածքի խոտերը։ Ասեմ, որ իրենք էլ իրենց վերահսկողության տակ անցած տարածքի խոտերը պիտի հնձեն ու արդեն սկսել են»,-ասաց Շադունցը։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել