Կութ գյուղի 80 անասուն շարունակում է մնալ ադրբեջանական կողմում։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ «Բանակցության գնացել են, բայց հլը ոչ մի բան չգիտեմ»,- ասաց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո 81 անասուն կրակահերթի պատճառով փախել էին դեպի ադրբեջանական կողմ։
Մեզ հետ զրույցում հետ զրույցում Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը երեկ՝ հունիսի 6-ին,ասել էր, որ 81 անասունից 1-ը փախել, եկել է հայկական կողմ, իսկ 80-ը շարունակում են մնալ ադրբեջանական կողմում։
«Հիմա փոխմարզպետի զանգին եմ սպասում։ Էս պահին ուրիշ բան չկա, տարել են մեր անասունները, ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա, թե ի՞նչ եղավ, հանդիպում ունեցա՞ն, թե՝ չէ, ոչ մի բան։ Կորպուսի հրամանատարն էլ բարձրացել է ընդեղ, բայց դեռ ոչ մի բան չեն ասում»,- նշել էր նա։



