Գլխավոր ԵՐԵւԱՆ Արդիականացվել է Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորությունը

Արդիականացվել է Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորությունը

0

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոփոխվում և արդիականացվում է տրանսպորտային թունելների լուսավորություն ցանցը:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ տեղադրվող ԼԵԴ լուսատուներն ապահովում են լավ տեսանելիություն, նաև` ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները նախօրեին ավարտել են Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորության ցանցի արդիականացումը:

Աշխատանքների ընթացքում էլեկտրական մալուխներն անցկացվում են ջրամեկուսիչ հատուկ խողովակներով՝ անվտանգությունն ապահովելու ու ավելորդ խափանումներից խուսափելու նկատառումով:

Եվս 10 հասցեում աշխատանքներն ավարտվել են:

Մեկնաբանել