Արդեն տևական ժամանակ է, Մասիս քաղաքի 5-րդ փողոցում դիտահորերից դուրս թափվող կոյուղաջրերը հոսում են ոչ միայն փողոցով, այլ նաև՝ լցվում բնակիչները տները: Այսօր՝ հունիսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Արդեն հոգնել ենք «Վեոլիա-Ջրին» դիմելուց: Ի՞նչ աստիճանի քար անտարբերություն ցուցաբերեն էդ ընկերությունում նստած պաշտոնյաները, որ բառերով չենք ուզում ասել: Այս մասին հայտնում է`Shamshyan.com-ը:
Կարելի է ասել, որ մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Կարելի է ամենավերջին խոսքերն ուղղել դրանց հասցեին: Մարդն ի՜նչ աստիճանի անսիրտ լինի, որ նման դաժան վերաբերմունք ցուցաբերի իր իսկ սպառողի նկատմամբ: Վճարումները կանոնավոր անում ենք, մեկ օր ուշացնենք, յոթգլխանի հրեշի նման կգան, կչոքեն մեր դռներին:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:


