Բաքվում պահվող լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, հաղորդում է Trend-ը:
Ըստ դատավճռի՝ Էուլջեքջյանը 5 տարի կանցկացնի բանտում, մնացած մասը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հաստատությունում: Հիշեցնենք, Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են հայկական զինված ուժերի կազմում ադրբեջանցիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Aravot.am




