Երևանի կենդանաբանական այգում ծնվել է փոքրիկ եվրոպական արու եղնիկ։ Այդ մասին նշված է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում։
«Դուք մեկնաբանությունում գրում եք անուն, իսկ մենք ընտրում ենք դրանցից ամենահամապատասխանը»,- ասված է այգու ֆեյսբուքյան էջում։ Նաեւ հրապարակվել է փոքրիկ եղնիկի լուսանկարը։




